Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Չորացրած բալի օգտակար հատկությունները

Չորացրած բալի օգտակար հատկությունները

Չորացրած բալը երկաթի ու պնձի պարունակությամբ է աչքի ընկնում, օգնում է բարձրացնելու ցածր հեմոգլոբինը: Պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, ինչն օրգանիզմին էներգետիկ ուժ է տալիս: Հագեցնում է ծարավը, դրական ազդեցություն է ունենում մարսողության վրա: Դա, ի դեպ, պայմանավորված է պեկտինային նյութերի առկայությամբ: Այս մթերքը ճարպ ու խոլես2երին չի պարունակում, հետևաբար հրաշալի դիետիկ մթերք է` հարուստ հակաօքսիդանտներով:

Ի դեպ, գիտնականները չորացրած բալ են առաջարկում օգտագործել ծխելը թողնել ցանկացողներին, քանի որ այն նպաստում է նիկոտինային կախվածությունը թուլացնելուն:

Ցրվածություն ունեցողներին օգնում է կենտրոնացնել ուշադրությունը: Բացի թվարկվածից, նպաստում է խորխի դուրս բերմանը, թեթև թուլացնող ազդեցություն ունի, օգտակար է սրտին ու նյարդային համակարգին:

Ինչպես չորացնել բալը

Հասունացած պտուղները լվանալ ու հեռացնել պտղակոթունը: Ապա, մեկ շարքով շարել մաքուր շորի վրա, չորացնել 3-4 օր, իսկ հետո խառնելով արևի տակ չորացնել այնքան, մինչև քաշը կիսով չափ պակասի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ